21-րդ դարում հոսանք են անջատում, ջուր են կտրում, Լևոնի թիվը հետ է եկել. քաղաքացի

Sputnik
Օգոստոսի 7-ին Երևանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ դադարեցվել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը, ըստ թատորնի տնօրինության մեկնաբանության` առանց նախապես ծանուցելու, ինչի պատճառով իրենք ստիպված են եղել ընդհատել ներկայացումը։
Օրերս էլ Կոնֆեդերացիաների լիգայի խաղարկության «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ էլ անջատվել էր մարզադաշտի էլեկտրաէներգիան։ Խաղը չէր ընդհատվել, բայց ֆուտբոլիստներն ստիպված էին եղել այն շարունակել մթության մեջ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարել էր, որ անջատումը պայմանավորված է մարզադաշտին էլեկտրաէներգիա մատակարարող ենթակայանում տեղի ունեցած վթարով, որը գտնվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվեկշռում, շահագործում և սպասարկում է ֆեդերացիայի անձնակազմը։
Երևանում հաճախացած էլեկտրաէներգիայի անջատումները խաթարում են նաև այլ հիմնարկների աշխատանքն ու անհարմարություններ պատճառում բնակչությանը։