Կենտրոնի և Արաբկիրի էլեկտրամատակարարումների զգալի մասն իրականացվում է պահուստային մալուխներով. Նատալյա Սարջանյան

Sputnik
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում վստահեցնում են, որ անհարմարությունները ժամանակավոր բնույթ են կրում։ Հաճախակի դարձած անջատումները պայմանավորված են Հրազդանի կիրճում գտնվող «Երևանի ՀԷԿ-1»-ում հուլիսի սկզբում տեղի ունեցած հրդեհով, որի պատճառով այսօր Երևանի Կենտրոն և Արաբկիր համայնքների էլեկտրամատակարարումների զգալի մասն իրականացվում է պահուստային մալուխներով, վթարների վերացման աշխատանքներն էլ նախատեսվածից երկար են տևում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նատալյա Սարջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ հրդհի հետևանքների վերացման աշխատանքները մոտ օրերին կավարտվեն, էլեկտրամատակարարումներն էլ կկարգավորվեն։