ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ժողովրդի առջև ելույթ է ունեցել զրահապատ ապակու հետևից։Ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, կադրերն ուղիղ եթերով հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները:
Իվանիշվիլին ելույթ է ունեցել Մցխեթա քաղաքում նախընտրական քարոզարշավի բացման արարողությանը: Նրա հետ բեմումեն եղել իշխող թիմի մյուս առաջնորդները, այդ թվում ՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, բայց նրանք զրահապատ ապակի չեն օգտագործել:
Ավելի վաղ՝ հուլիսին, Վրաստանի պետանվտանգությանծառայությունը հայտնել էր, որ հետաքննում է Իվանիշվիլիի դեմ մահափորձի գործը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել էր, որ Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են այն ուժերը, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։