Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԶՈւ-ի հարվածների հետևանքով Գորլովկայում վնասվել է մանկապարտեզի շենքը

Ուկրաինական գնդակոծության հետևանքները
Գորլովկան ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից մեկն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Ուկրաինական զորքի գնդակոծության հետևանքով Դոնեցկի Գորլովկա քաղաքի կենտրոնում վնասվել է մանկապարտեզի շենքը։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։

«Ուկրաինական ահաբեկիչների կողմից գնդակոծության հետևանքները․ վնասվել է մանկապարտեզի շենքը, ինչպես նաև մեկ բազմաբնակարան շենք», - գրել է քաղաքապետը Telegram–ում։

Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ժամը 19.10-ին շրջանի ուղղությամբ արձակել են 155 միլիմետր տրամաչափի երկու ՆԱՏՕ-ական արկ:
Գորլովկան Դոնեցկից 50 կմ հյուսիս է, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Սա ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից մեկն է։
Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Բելգորոդի 4 բնակավայրի վրա, քաղաքացիական անձ է վիրավորվել