Սյունեցի տղամարդը թմրանյութը ձեռք էր բերել ընկերներին հյուրասիրելու համար

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Սյունիքի մարզի բնակիչ չորս տղամարդիկ տեղափոխվել են ոստիկանության բաժին, փաստաթղթեր են կազմվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Վայոց Ձորի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են հայտնաբերել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 21-ի գիշերային ծառայության ընթացքում ժամը 1-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 120-րդ կմ-ին պարեկները կանգնեցրել են «Սուբարու» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում նրանք վարորդի մոտ նկատել են ստվարաթղթե փաթեթով ծխախոտի տուփ: Վարորդը խոստովանել է, որ փաթեթում թմրանյութ է:
Վարորդը և երեք ուղևորները (4-ն էլ Սյունիքի մարզի բնակիչներ) թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Բաժնում անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է կանեփից պատրաստված թմրամիջոց: Տղամարդը հայտնել է, որ այն ձեռք է բերել նախորդ օրը՝ ընկերներին հյուրասիրելու նպատակով:
Սյունիքի մարզի բնակիչ չորս տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: