Շղթայական վթար Արտաշատում. տուժածներից 2-ը երեխաներ են

Վթար Արտաշատ քաղաքում
Ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով բուժկենտրոն տեղափոխված 14-ամյա երեխայի վիճակը ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Այսօր խոշոր շղթայական վթար է տեղի ունեցել Արտաշատ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 16:40-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են 5 ավտոմեքենաներ՝ «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ, Ղ,), «Opel» (վարորդ՝ Հ․ Մ․), «Isuzu» (վարորդ՝ Ռ․ Ա․), «Toyota» (վարորդ՝ Հ․ Ս․) և «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Կ․)։ Վթարի հետևանքով «Isuzu»-ն կողաշրջվել է։
Բուժկենտրոն են տեղափոխվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 14-ամյա Ս․ Մ․-ն և 12-ամյա Ռ․ Կ․-ն։ Բժիշկները Ս. Մ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ․ Կ․-ինը՝ բավարար:
2 շաբաթում Երևանում հանրային տրանսպորտի մասնակցությամբ 87 ՃՏՊ է տեղի ունեցել