ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հրազդան–Հանքավան ավտոճանապարհին հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի Մ․ Լ․–ի դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 20–ին` ժամը 17։53–ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնըտեղեկություն է ստացել, որ 22-ամյա քաղաքացին Հանքավան գյուղից հեծանիվով ուղևորվել է Հրազդան քաղաք, բայց մոտ 2 ժամ չի պատասխանում հեռախոսազանգերին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական և կինոլոգիական խմբերը։ Որոնողական աշխատանքներում ներգրավված են եղել 34 փրկարարական ծառայող,կիրառվել է 2 անօդաչու թռչող սարք։
Այսօր փրկարարները Մ․ Լ․-ի դին հայտնաբերել են ջրամբարի մոտակայքում։
ՆԳՆ ոստիկանությունը կազմած փաստաթղթերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: