ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՉԺՀ Պետական խորհրդի նախագահ Լի Ծյանի հետ: Հանդիպումն անցկացվել է Կրեմլում։
Լի Ծյանը Ռուսաստան է ժամանել իր գործընկեր վարչապետ Միխայիլ Միշուստինի հրավերով։ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ երկու երկրների վարչապետերը 29-րդ կանոնավոր հանդիպումն էին անցկացրել՝ քննարկելով առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության ընդլայնումը: Շեշտը դրվել է արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի առաջմղման վրա:
Նախորդ անգամ Պուտինն ու Լի Ծյանը հանդիպել էին մայիսին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Ռուսաստան կատարած պետական այցի ժամանակ։ Այն ժամանակ ՌԴ նախագահը նշել էր, որ Մոսկվայում սպասում են Չինաստանի վարչապետին։