Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մոսկվայի օդանավակայաններն աշխատում են ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակումներից հետո

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռուսական ՀՕՊ միջոցներն անցած գիշեր ոչնչացրել են 45 ուկրաինական ԱԹՍ, որոնցից 11–ը՝ Մոսկվայի մարզում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի օդանավակայանները գիշերը ԱԹՍ–ների հարձակման հետևանքով ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել օդանավերի վայրէջքի և մեկնման համար: Այժմ օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռոսավիացիայի ներկայացուցչին։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական ՀՕՊ միջոցներն անցած գիշեր ոչնչացրել են 45 ուկրաինական ԱԹՍ: Նշվում էր, որ դրանցից 11–ը խոցվել են Մոսկվայի տարածքում, ևս 23–ը՝ Բրյանսկի տարածքում, 6 ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի շրջանի, երեքը՝ Կալուգայի և երկուսը՝ Կուրսկի շրջանում։
«Մոսկվայի օդանավակայաններն աշխատում են կանոնավոր ռեժիմով։ Այսօր ավելի վաղ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 02.31–ից մինչև 06.30–ը, քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքի համար սահմանվել էին ժամանակավոր սահմանափակումներ: Ժամանակավոր սահմանափակումների ընթացքում 8 ինքնաթիռ է թռել պահուստային օդանավակայաններ»,– ասված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք` ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ–ներով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
ՌԴ Կուրսկի մարզ Ուկրաինայի ներխուժումից հետո բանակցություններ չեն կարող լինել․ Լավրով
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի և ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա. ՌԴ ԱԳՆ