Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 45 ուկրաինական ԱԹՍ է խոցել, դրանցից 11–ը՝ Մոսկվայի մարզում. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով գնդակոծում և գրոհում են ՌԴ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik.Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր ոչնչացրել են 45 ուկրաինական ԱԹՍ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ – ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 45 ինքնաթիռային տիպի ԱԹՍ», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 11–ը խոցվել են Մոսկվայի մարզի տարածքում, ևս 23–ը՝ Բրյանսկի տարածքում, 6 անօդաչու ոչնչացվել է Բելգորոդի մարզի, 3 – ը՝ Կալուգայի և 2-ը՝ Կուրսկի մարզի տարածքում։
ՌԴ Կուրսկի մարզ Ուկրաինայի ներխուժումից հետո բանակցություններ չեն կարող լինել․ Լավրով
Հիշեցնենք` ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ–ներով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի և ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա. ՌԴ ԱԳՆ