ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ժողովրդական ճակատը Բելգորոդի մարզին է փոխանցել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և անօդաչու սարքերի հայտնաբերման հատուկ դետեկտորներ: Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Այսօր հերթական օգնությունն ենք ստացել ժողովրդական ճակատից։ Հատուկ սարքավորումներ կտեղադրենք ուղևորատար ավտոբուսների, ինչպես նաև այլ կոմունալ տեխնիկայի վրա, որոնք սոցիալական խնդիրներ են կատարում սահմանամերձ գոտում։ ՌԷՊ միջոցները և ԱԹՍ–ների հայտնաբերման հատուկ դետեկտորները կփոխանցենք Շեբեկինոյին և Բելգորոդի շրջաններին, - գրել է մարզպետը Telegram–ում։
Գլադկովը հավելել է, որ տարածաշրջան կմտնի սարքավորումների ևս մեկ խմբաքանակ, որը կբաժանվի առավել բարդ օպերատիվ իրադրության մեջ գտնվող շրջաններին։