Հերթական անգամ Երևանը սեփական սխալների համար մեղադրում է ուրիշներին, տվյալ դեպքում՝ ՌԴ-ին․ Մարիա Զախարովա

Sputnik
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն արձագանքել է Սերգեյ Լավորվի հայտարարության վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության պատասխանին։ Մարիա Զախարովայի խոսքով՝ Երևանի համար գլխավորը սեփական ձախողումների համար պատասխանատուներ գտնելն է։
Նա մեջբերել է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ նշելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը կանգ է առել սահմանային հսկողության հարցերում Երևանի անզիջողականության պատճառով։