Պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ. Արմեն Մելքոնյան

Sputnik
Գորիսի քաղաքապետին 5 տարի ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու դատական արգելիքի մասին է խոսել Առուշ Առուշանյանի փաստաբանը։
Արմեն Մելքոնյանը պնդում է, որ Առուշանյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ դատարանի որոշումը վերաբերում է պետական պաշտոններին։ Իսկ Գորիսի քաղաքապետի պաշտոնն ընտրովի է։