Արևմտյան Նեղոսի տենդի արձանագրված բոլոր դեպքերը Արագածոտնի մարզից են․ Ստեփան Աթոյան

Sputnik
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը վերջապես հանդես է եկել Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկությամբ։
Վարակի և դրա հետևանքով մահվան դեպքի մասին հայտնի դարձավ շաբաթ օրը։ Եվ միայն այսօր Առողջապահության նախարարության պաշտոնյան հանդես եկավ ասուլիսով։
Հաստատված դեպքերը 58-ն են, 41-ը հիվանդանոցում են, 4-ի վիճակը ծանր է։ Հատկանշական է, որ հաստատված բոլոր դեպքերը Արագածոտնի մարզից են։