Ադրբեջանական գինին ու կոնյակը ՌԴ շուկայում փորձում է գրավել հայկականի տեղը. Ավագ Հարությունյան

Sputnik
Ռուսաստանում երկու հասարակական կազմակերպություններ` «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչքներ արտադրողների միությունը ՏԱՍՍ-ի միջոցով հայտարարեցին, որ խանութներում վաճառվող հայկական կոնյակների մոտ 90%-ն անվտանգ չեն, արտադրանքի մոտ կեսն էլ պարունակում է ոչ խաղողի սպիրտ:
Նրանց հայտարարությունը հիմնված է սեփական ուսումնասիրության արդյունքների վրա։ «Անտիկոնտրաֆակտը» դիմել է Ռուսաստանի դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ՝ խնդրելով ուժեղացնել Հայաստանից ներկրվող ալկոհոլային արտադրանքի վերահսկողությունը։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կոնյակի որակի վերաբերյալ պաշտոնական ծանուցում չի ստացել։
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանն ուշադրւթյուն է հրավիրում փաստին, որ ուսումնասիրությունն իրականացրել են ոչ պետական, հասարակական կազմակերպություններ, ղեկավարներից մեկն էլ ադրբեջանցի է։