Արցախցիների բնակապահովման ծրագիրն իրականում չի աշխատում. Մեսրոպ Առաքելյան

Sputnik
Արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվելու համար դիմումներն ընդունելու օրից անցել է արդեն 2 ամիս, սակայն ակտիվություն չի նկատվում։ Պաշտոնական ցուցանիշներ էլ չեն հրապարկվում։ Սակայն, դատելով արցախցիների արձագանքից նրանք այնքան էլ ոգևորված չեն կառավարության առաջարկից։ Առաջինը` Հայաստանի քաղաքացի դառնալու պարտադրանքն է. շատերն այն անտրամաբանական են համարում։ Հաջորդ խնդիրը` հատկացվող գումարի չափն է։ Դրանով կարելի է չորս պատի խնդիր լուծել, բայց համարավետ ու ոչ սահմանամերձ համայնքում տուն կամ բնակարան գնելն անհնար է։
Ինչու են արցախցիները նախընտրում վարձով ապրել և չեն դիմում կառավարության բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար. հարցն ուղղել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին։