ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Շաբոյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Ծանուցումները հրապարակված են azdarar.am կայքում։
Ըստ ծանուցագրերի՝ օգոստոսի 23-ին դատախազություն պետք է ներկայանան Արտակ Շաբոյանը, դուստրը՝ Անի Շաբոյանը, կինը՝ Քրիստինե Եղիազարյանը և Շաբոյանի մայրը՝ Մարիետա Մանուկյանը։
Դատախազությունը Արտակ Շաբոյանին պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել։
Հիշեցնենք, որ Արտակ Շաբոյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2010-2019թթ․։