Սոնա Կրկյաշարյանը Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն է

Սոնա Կրկյաշարյանը
Սոնան 18 հնարավորից վաստակեց 14.5 միավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Սոնա Կրկյաշարյանը դարձավ Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Սոնան 18 հնարավորից վաստակեց 14.5 միավոր՝ 1.5 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստուհուց:
Նշենք, որ օգոստոսի 17-20-ը Պրահայում ընթանում է արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Սահակյանը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։ Սոֆյա Բաղրամյանն էլ դարձավ Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։
8:0` 46 վայրկյանում. Մարատ Աճեմյանը աշխարհի առաջնության եզրափակիչում է