Սուրեն Պապիկյանը տուգանվել է 100 հազար դրամով

Հանձնաժողովը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» կանխիկացումները եղել են բանկոմատների միջոցով, սակայն այդպես էլ հնարավոր չի եղել պարզել՝ ուր են ուղղվել այդ գումարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը տուգանվել է 100 հազար դրամով։ Այս մասին որոշում է հրապարակել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Հանձնաժողովն իր որոշման մեջ նշել է, որ 2022 թ–ի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյան կողմից չի պահպանվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 23–րդ հոդվածը։Ըստ օրենքի` բոլոր դրամական վճարումները պետք է կատարվեն անկանխիկ, մինչդեռ ընդհանուր 11 մլն 387 հազար դրամով կանխիկացումներ են եղել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է 13 կուսակցության
Նշվում է, որ հանձնաժողովը այս տարվա ապրիլի 1–ին կուսակցությանն է ուղարկել գրություն, որով խնդրել է կուսակցության 2022 թ. բոլոր բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ։ Դրան ի պատասխան ՔՊ–ն 7 օր անց ներկայացրել է պահանջվող ամբողջ տեղեկությունները, որոնց ուսումնասիրման արդյունքում էլ պարզվել է, որ 2022 թ. ընթացքում իրականացվել է ընդհանուր 11 մլն 387 հազար դրամի կանխիկացում։
Սուրեն Պապիկյանը հրավիրվել է մասնակցելու հանձնաժողովի նախաձեռնած գործի քննությանը և պարզաբանումներ ներկայացնելու, սակայն նա չի ներկայացել։ Արդյունքում օգոստոսի 16–ին հանձնաժողովը որոշում է կայացրել առանց նրա ներկայության։
Հանձնաժողովը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» կանխիկացումները եղել են բանկոմատների միջոցով, սակայն այդպես էլ հնարավոր չի եղել պարզել՝ ուր են ուղղվել այդ գումարները։
Որքան գումար է մուտքագրվել պետական բյուջե տուգանքները «մեղմող» օրենքի ընդունումից հետո