ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՌԴ քննչական կոմիտեն պահանջում է երկարաձգել Կրասնոգորսկում «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա հարձակված ահաբեկիչներին օժանդակելու մեջ մեղադրվող 4 մեղադրյալների կալանքի ժամկետը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի Բասմանի դատարանի մամուլի ծառայությունից։
«Դատարանը ստացել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության գործով 4 մեղադրյալների կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Գերատեսչությունից նշել են, որ նրանց թվում են Իսլոմովների ընտանիքի երեք անդամներ՝ Ամինչոնը, Դիլովարը, Իսրոիլովը, ինչպես նաև Ալիշեր Կասիմովը։ Հետաքննության վարկածով՝ Իսլոմովները մեքենա են վաճառել ահաբեկչություն իրականացնողներին, իսկ Կասիմովը բնակարան է տրամադրել նրանց։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն էր եղել, այնուհետև հրդեհ էր բռնկվել:
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհ է դարձել 144 մարդ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տուժել է ավելի քան 150 մարդ: