Պատմության մեջ ամենադժվարներից մեկն էր. Բայդենը` ՌԴ-ի հետ բանտարկյալների փոխանակման մասին

Վլադիմիր Պուտինը դիմավորում է ազատ արձակված ռուսաստանցիներին
Ռուսաստանի քաղաքացիները փոխանակվել են մի խումբ անձանց հետ, որոնք գործել են ի շահ օտարերկրյա պետությունների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակումը համաշխարհային պատմության մեջ ամենադժվարներից մեկն էր: Նրա խոսքը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։

«Շուրջօրյա աշխատանքէ տարվել Ռուսաստանում ապօրինի պահվող ամերիկացիներին և այլ երկրների քաղաքացիներին տուն վերադարձնելու համար։ Դա պատմության մեջ ամենաբարդ փոխանակումներից մեկն էր, բայց այժմ նրանք (բանտարկյալները) վերադարձել են տուն», - ասել Է Բայդենը՝ ելույթ ունենալով ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում։

Հիշեցնենք` օգոստոսի 1-ին Անկարայի օդանավակայանում իրականացված փոխանակման արդյունքում հայրենիք վերադարձան Ռուսաստանի ութ քաղաքացիներ, որոնք ձերբակալվել ու անազատության մեջ էին պահվում ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ դիմավորեց ազատ արձակված ռուսաստանցիներին «Վնուկովո-2» օդանավակայանում։Ռուսաստանի քաղաքացիները փոխանակվել էին մի խումբ անձանց հետ, որոնք գործել էին ի շահ օտարերկրյա պետությունների:
«Բայդենը կապ չունի»․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Արևմուտքի միջև բանտարկյալների փոխանակման մասին