Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Նյու Յորքը ՌԴ–ի վերահսկողության տակ է. ՊՆ-ն հայտնել է` ԴԺՀ–ի կարևոր հանգույց է ազատագրվել

Նովգորոդսկոյե (Նյու Յորք) բնակավայրը գտնվում է Տորեցկից 9 կիլոմետր հեռավորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ՌԴ զինված ուժերը ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի հզոր խմբավորումը և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովգորոդսկոյե (ուկրաինական անվանումը՝ Նյու Յորք) բնակավայրը, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նովգորոդսկոյեն ազատագրվել է զորքերի «Կենտրոն» խմբավորման մարտիկների ուժերով։
ՌԴ Կուրսկի մարզ Ուկրաինայի ներխուժումից հետո բանակցություններ չեն կարող լինել․ Լավրով
Պաշտպանության նախարարության ամփոփագրում ընդգծվում է, որ Նովգորոդսկոյեն Տորեցկի ագլոմերացիայի խոշորագույն բնակավայրերից մեկն է և Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմավարական կարևոր լոգիստիկ հանգույց:
Այս ուղղությամբ ուկրաինական կողմի կորուստներըկազմել են ավելի քան 585 զինծառայող։
Ավելի վաղ նոր տարածաշրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ Նովգորոդսկոյեի վրա բարձրացվել է ռուսական դրոշը, այնտեղ ընթանում է հակառակորդի զորքերից «մաքրում»:
ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Սվիրիդոնովկա բնակավայրը․ ՌԴ ՊՆ