Լույս աշխարհ են եկել 44–օրյա պատերազմում նահատակված Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը

Նորածին. Արխիվային լուսանկար
Վարուժան Սաղումյանն պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է կռիվներին տարբեր ճակատներում։ Նա զոհվել է պատերազմի 12–րդ օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Լույս աշխարհ են եկել արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի զինծառայող Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը։ Տեղեկությունը հայտնում է Բերդի համայնքապետարանը։
«Մարիամի և Աննայի լույս աշխարհ գալու առիթով ջերմորեն շնորհավորում ենք հերոսի ծնողներին, ընտանիքին, հարազատներին` մաղթելով, որ փոքրիկների ծննդյան ավետիսը մխիթարություն, հույս, հավատ ու երջանկություն բերի նրանց սրտերին։ Թող փոքրիկների մանկության հեքիաթը հյուսվի խաղաղ հայրենիքում»,– ասված է համայնքապետարանի շնորհավորական խոսքում։
Վարուժան Արմանի Սաղումյանը ծնվել է 2002 թ. մայիսի 7–ին Բերդ համայնքի Տավուշ գյուղում։ Վարուժանը ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։
2020 թ.-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության Արցախի Հանրապետության զորամասերից մեկում։
Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է տարբեր ճակատներում։ Նահատակվել է պատերազմի 12–րդ օրը։