ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik․ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում մինչև 17 տարեկան ըմբիշների հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը այսօր նվաճել է առաջին մեդալները։
55 կգ քաշային կարգում Յուրիկ Մխիթարյանը, բրոնզե մեդալի համար գոտեմարտում, մաքուր հաղթանակ տոնելով իրանցի Ամիրալի Թայեբ Հերդալիի նկատմամբ` դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Իսկ 65 կգ քաշային կարգում պատվո պատվանդանի երրորդ աստիճանին է կանգնել Նարեկ Գրիգորյանը, որը երրորդ տեղի համար գոտեմարտում առավելության է հասել ուզբեկ Ֆայոզբեկ Էշմիրզաևի նկատմամբ։
Վաղը Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Մարատ Աճեմյանը, իսկ Լյովա Շուխյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։