Ի՞նչ տեսք է ունեցել Սուպեր Կապույտ Լուսինը տարբեր երկրներում. լուսանկարներ

Sputnik
Օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը աշխարհի մի շարք հատվածներում մարդիկ ականատես դարձան մի հետաքրքիր աստղագիտական իրադարձության, որը կոչվում է Սուպեր Կապույտ Լուսին։ Այս երևույթը միավորում է երկու եզակի երկնային իրադարձություններ՝ Գերլուսին և Կապույտ Լուսին։
Նման երևույթ հնարավոր կլինի տեսնել 2037 թվականին։
Գերլուսին տեղի է ունենում այն դեպքում, երբ լիալուսնի փուլը և Լուսնի՝ Երկրին ամենամոտ կետում գտնվելու դիրքը (պերիգե) համընկնում են։
Ինչպես 2 կին երկնքին նայելով փոխեցին մոլորակի ընթացքը. Մեքսիկայի և Իրանի հայ աստղագետները
Կապույտ Լուսինը հիմնականում վերաբերում է մեկ օրացուցային ամսվա ընթացքում երկու լիալուսինների առաջացմանը։
1 / 11

Լոս Անջելեսում զբոսնող մարդիկ գերլուսնի ֆոնին (ԱՄՆ)

2 / 11

Գերլուսինը Սանկտ Պետերբուրգում Սմոլնի մենաստանի ֆոնին (Ռուսաստան)

3 / 11

Բրազիլիայի «Jay Kay Memorial»-ի մոտ մարդիկ հիանում են գերլուսնով

4 / 11

Գերլուսինը Բեռլինի բնակելի շենքերից մեկի հետևում (Գերմանիա)

5 / 11

Գերլուսինը Եգիպտոսի Գիզա քաղաքի բուրգերի հետևում

6 / 11

Տղամարդը խոսում է բջջային հեռախոսով՝ դիտելով, թե ինչպես է գերլուսինն անցնում ամպերի միջով (Հնդկաստանի Սրինագար քաղաք)

7 / 11

Գերլուսինը անձրևից հետո Պեկինի բնակելի շենքի հետևում (Չինաստան)

8 / 11

Գերլուսինը Դուբայի և աշխարհի ամենաբարձր շենքի՝ Բուրջ Խալիֆայի հետևում (ԱՄԷ)

9 / 11

Գերլուսինը Ստամբուլի Գալաթիայի աշտարակի ֆոնին (Թուրքիա)

10 / 11

Գերլուսինը Մադրիդի երկնքում (Իսպանիա)

11 / 11

Գերլուսինը Սունիոն հրվանդանում գտնվող Պոսեյդոնի տաճարի հետևում (Հունաստան)

Հյուսիսափայլի գեղեցկությունը Երկիր մոլորակի տարբեր հատվածներում․ տպավորիչ կադրեր