Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը երկու ուկրաինական ԱԹՍ է խոցել Կուրսկի և Բելգորոդի շրջաններում. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ–ներով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են մեկական ԱԹՍ Կուրսկի և Բելգորոդի շրջաններում։ Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Օգոստոսի 20–ին՝ ժամը 19:00–ի սահմաններում, կանխվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ Կիևի ռեժիմի կողմից ԱԹՍ–ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ միջոցներով ուկրաինական մեկ ԱԹՍ է ոչնչացվել Կուրսկի շրջանի տարածքում և մեկ անօդաչու թռչող սարք էլ ոչնչացվել է Բելգորոդի շրջանում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ–ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի և ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։