ՀՀ վիճակագրական կոմիտեն վերանայել է ՀՆԱ–ի ցուցանիշները. թվերը նվազել են

2024թ.–ի 1–ին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4 %:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ՀՆԱ–ն 2024 թ. 2–րդ եռամսյակում եղել է 6,4 %։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Կոմիտեից նշում են, որ 2024 թ. 2–րդ եռամսյակի ՀՆԱ–ի կազմման հետ միաժամանակ վերանայվել են 2023 թ. տարեկան և եռամսյակային, ինչպես նաև 2024 թ․ 1–ին եռամսյակի ՀՆԱ–ի ցուցանիշները։
«ՀՆԱ–ի այս վերանայումները հիմնականում պայմանավորված են 2023 թ․ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, ինչպես նաև 2024 թ․ առաջին երեք ամիսների տվյալների ճշգրտմամբ»,– նշված է կոմիտեի տեղեկատվության մեջ։
Վերանայման արդյունքում 2023 թ․ՀՆԱ–ի արժեքը նվազել է 52 մլրդ 046 մլն դրամով և կազմել 9 տրլ 453 մլրդ 175 մլն դրամ կամ 8․3 %։
Կոմիտեից նշում են, որ 2024 թ․1–ին եռամսյակի ՀՆԱ–ի արժեքը նվազել է 48 մլրդ 290.8 մլն դրամով և կազմել 1 տրլ 922 մլրդ 939.6 մլն դրամ (6.6 %)։
ՀՀ ՀՆԱ–ն 2023 թ. աճել է 8,7 %–ով․ վիճակագրական տվյալներ
Ի դեպ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը ՀՆԱ–ում կազմել է 7.2 %, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը` 3.2 %, մշակող արդյունաբերությունը` 9.6 %, տեղեկատվություն և կապը`4.9 %, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը` 4.9 % և այլն։
Նշենք, որ 2024թ.–ի 1–ին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4 %: