Գևորգյանի կինը պատմել է` ինչպես է մեկնել հատուկ ռազմական գոտի` կորած ամուսնուն որոնելու

ՌԴ ԶՈւ զինծառայող. Արխիվային լուսանկար
Հունիսի 12-ին աղջկան զանգահարել են զորամասից և ասել, որ ամուսինը զոհվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռազմական հատուկ գործողության գոտում կորած գրոհային ջոկատի հրամանատար Արսեն Գևորգյանի կինը առաջնագիծ է մեկնել ամուսնուն գտնելու համար։ RT–ին Սաբինան պատմել է, որ վերջին ձայնային հաղորդագրությունն ամուսինն ուղարկել էր իրեն հունիսի 5-ին։ Ընդ որում` նա վատ կանխազգացում է ունեցել։
«Եթե ինչ, դու ինձ գրի։ Ես հետո կպատասխանեմ։ Վերջ, նապաստակս, պոկա–պոկա։ Սիրում եմ քեզ», – ասել է նա։
Հունիսի 12-ին աղջկան զանգահարել են զորամասից և ասել, որ ամուսինը զոհվել է։ Նա ընկերների հետ մեկնել էր Սամսոնի խմբին օգնելու գրոհայինների նահանջն ապահովելու համար։ Բայց նրանց շրջապատել են։
«Ամուսինս սկսել է պաշտպանել նրանց։ Տղաները դուրս են վազել, և այդ պահին եկեղեցուց նրա ոտքերին գնդացրով կրակել են, երկու ոտքերն էլ վնասել։ Ամուսինս սկսել է ձեռքերի օգնությամբ սողալով շարժվել դեպի մյուս շենքը, և մինչ նա ոտքերն էր փորձում կապել քուղով, նրան հարվածել է FPV–ն, և Արսենը կենդանի այրվել է։ Նրա շնորհիվ, մեջքի հետևում գտնվող 4 տղաներին հաջողվել է փախչել։ Նրանք ողջ են մնացել», – հայտնել է Սաբինան։
Ավելի ուշ Սամսոնը պատմել է նրան, որ Արսենին որոշակի տարածություն իր հետ քարշ է տվել` ականանետներից պաշտպանելու համար։ Ինքն էլ էր արդեն կորցնում գիտակցությունը, բայց տեղորոշման կետը դրել է և սողալով գնացել դեպի տարհանման կետ։
«Ասում էր` «ների՛ր, որ իրենց մինչև վերջ չկարողացա քարշ տալ», – հավելել է Սաբինան։
Աղջիկը որոշել էր ամուսնու մարմինը դուրս բերել մարտի դաշտից։ Ծանոթների միջոցով նա գտել էր «Ախմատի» մարտիկներին և Լիսիչանսկ մեկնել, որտեղ 2.5 շաբաթ է անցկացրել։ Այդ ընթացքում «Ախմատը» գտել է Վոլչանսկի տարհանման խմբին, սակայն պարզ է դարձել, որ Արսենին դեռ անհնար է այնտեղից դուրս բերել. այնտեղ թեժ մարտեր են ընթանում։
Արդյունքում Սաբինան վերադարձավ ՀՌԳ գոտուց և այժմ մտադիր է պայմանագիր կնքել ՊՆ–ի հետ առաջնագիծ արդեն օրինական մեկնելու համար։ Նրա գլխավոր խնդիրը Արսենին գտնելն է։
Նա պատմել է, որ ռազմաճակատ մեկնելուց առաջ ամուսինը նրան ասել է. «Մինչև ինձ չգրկես` տաք կամ սառը վիճակում, որևէ բանի չհավատաս»։
Աղջիկը վերցրել է «Կարմա» մականունն ու այժմ որպես կամավոր օգնում է ամուսնու գնդին և ԱԹՍ–ների դասակներին: