Բագրատ սրբազանը հիվանդանոցում է

Բագրատ սրբազանը. Արխիվային լուսանկար
Սրբազանը մի քանի օր վիտամինային կոմպլեքս կստանա և կպատրաստվի սեպտեմբերյան հավաքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը «Իզմիրլյան» ԲԿ–ում է։ Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնեց, որ նրա մոտ գերհոգնածություն է։

Սրբազանը մի քանի օր կմնա հիվանդանոցում վերականգնվելու համար և կպատրաստվի սեպտեմբերյան հավաքներին։

Նշենք, որ Բագրատ սրբազանը ապրիլից` սկզբում Տավուշի մարզում, իսկ ապա` Երևանում ու ՀՀ տարբեր մարզերում ակտիվ գործունեություն է իրականացրել, անցկացրել բողոքի ակցիաներ, երթեր, համախոհների հետ հանդիպումներ։
Սեպտեմբերին Բագրատ սրբազանը խոստացել է ավելի ակտիվ քաղաքական պայքար սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։