Վստահ եմ, որ հայ գործընկերները սթափ են գնահատում միության հնարավորություններն ու ներուժը․Տուրով

Sputnik
«Հայաստանը հաջողությամբ օգտվել է ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից»․-Sputnik Արմենիային տված հարցազրույցում արձանագրել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյոմ Տուրովը։
Պատգամավորը նշել է, որ անցած տարի Հայաստանի տնտեսությունն ավելի քան 12 տոկոս աճ է գրանցել, ինչը տպավորիչ արդյունք է, և դրան դժվար է հասնել այլ ինտեգրացիոն միավորումներում:
«Գրեթե 200 միլիոնանոց շուկա դուրս գալը տնտեսությունը զարգացնելու և բյուջեն համալրելու հնարավորություն է տալիս հայկական ձեռնարկություններին և բիզնեսին»,-ընդգծել է Տուրովը։
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը վստահ է, որ հայ գործընկերները սթափ են գնահատում միության հնարավորություններն ու ներուժը՝ մի կողմ թողնելով երկխոսությանը խանգարող նարատիվները: