«Հայկական կինոն լավ չորացած վիճակում է, քանի որ բոլորի հայացքը դեպի Հոլիվուդ է»,-Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպության նախագահ Գարեգին Զաքոյանը։
Նա անհիմն է որակում պնդումները, թե Հայաստանում կինոն չի զարգանում, քանի որ մեր երկիրը փոքր է։ ըստ Զաքոյանի՝ եթե մի փոքր գյուղում կարող է 4 մարշալ ծնվել, ապա ողջ Հայաստանում էլ կարող է կինոն զարգանալ։
«Հոլիվուդի մասին պետք է մոռանալ։ Եթե Հոլիվուդին նայեք, չոր էլ կմնաք։ Արվեստի հարցում չպետք է մոռանանք մեր ազգային անվանդույթները։ Մեր եկեղեցիներն էլ չափերով գոռացող չեն, բայց հանճարեղ են։ Նույնը պետք է մեր կինոն լինի»,-ասում է Զաքոյանը։