Ամենայն պատասխանատվությամբ հայտարարուոմ եմ, որ այդ հրթիռները պիտանի են եղել․Տոնոյան

Sputnik
Զինված ուժերին անորակ հրթիռներ մատակարարելու համար մեղադրվող և օրերս կալանքից ազատված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, որ այդ հրթիռները կիրառության համար պիտանելի են եղել։
«Թե՛ գնման պահին, թե՛ գնումից երկար ժամանակ հետո, թե՛ այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են»,-վստահեցրել է նախկին նախարարը։