Այն սրընթաց աճը, որը տեղի էր ունեցել 2022 թ.-ից, այլևս չկա.Թավադյան

Sputnik
2022 թվականից Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում զգալի աճ է արձանագրել՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանից տեղափոխված մասնագետների ներհոսքով:
Այդ ժամանակահատվածում ոլորտը դարձել է երկրի ՀՆԱ-ի աճի էական աղբյուր՝ ապահովելով 1-ից 3 տոկոս աճ։
Պաշտոնական վիճակագրությն համաձայն 2018-2022 թվականներին ՏՏ ոլորտի աշատողների թիվը կտրուկ աճել է` 8000-ից հասնելով մինչև 33 հազարի, իսկ 2023 թվականից աճը ոչ միայն դադարել է, այլև որոշակի նվազել, ինչն, ըստ «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանի` կարող է վկայել այս ոլորտի ճգնաժամի մասին:
«Այն սրընթաց աճը, որը տեղի էր ունեցել 2022 թ.-ից, այլևս չկա»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է տնտեսագետը։