Իրանի բարձրաստիճան ղեկավարության ողբերգական ավիավթարից հետո թափուր էր մնացել նաև այդ երկրի արտգործնախարարի պաշտոնը։Իրանի խորհրդարանն այդ պաշտոնում հաստատել է Աբաս Արաղչիի թեկնածությունը։
Մասուդ Փեզեշքիանի՝ նախագահ ընտրվելուց հետո Արաղչին արտաքին քաղաքականության գծով նրա խորհրդականն էր։ Իսկ ավելի վաղ Աբաս Արաղչի եղել է փոխարտգործնախարար, ինչպես նաև զգալի դերակատարում է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։
Որպես Իրանի նախագահի հատուկ բանագնաց՝ 2020 թվականի հոկտեմբերին, Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին Արաղչին այցելել է Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան և Թուրքիա՝ հակամարտության կարգավորման տարբերակները քննարկելու նպատակով։
«Իրանի շահը թելադրում է շարունակել զարգացնել հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում` Հայաստանի հետ»,-արտգործնախարարի պաշտոնում Աբաս Արաղչիի նշանակման առնչությամբ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է իրանագետ Ժաննա Վարդանյանը։