Նախքան Պուտինի այցը Հայաստանը պետք է աշխատեր ռուսական կողմի հետ.Սուրենյանց

Sputnik
Երկօրյա պետական այցով Բաքու այցելած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններում երեկ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, իհարկե այնքանով, որքանով շահագրգռված են կողմերը։
«Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպեսզի հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրման, գործը հասցնենք սահմանազատման և սահմանագծման, լոգիստիկայի համապատասխան ուղղությունների և տնտեսության ապաշրջափակման, ապա մենք շատ ուրախ կլինեինք դրա համար»,-մանրամասնել է Պուտինը` Ալիևի հետ հանդիպմանը:
Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ նախատեսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմել Բաքվում կայացած բանակցությունների արդյունքների մասին։
«Նախքան Պուտինի այցը Հայաստանը պետք է աշխատեր ռուսական կողմի հետ, որպեսզի Ռուսաստանի առաջնորդը Բաքվում բանակցեր նաև այնտեղ պահվող ռազմագերիների վերադարձի մասին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։