ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. «Smartavia» ընկերության ինքնաթիռը Սոչիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ «ջնջել է» պոչը։ Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Սանկտ Պետերբուրգից եկող ինքնաթիռն անհաջող վայրէջք է կատարել ծանրաբեռնվածության պատճառով։
Boeing 737-800 ինքնաթիռում եղել է 190 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Դրա հետ մեկտեղ՝ օդանավի պոչի հատվածը լրջորեն վնասվել է։
Ինքնաթիռը հեռացվել է թռիչքուղուց։ «Ռոսավիացիան» հետաքննություն է սկսել։
ԶԼՄ-ների տվյալներով ՝ միջադեպի պատճառով կհետաձգվեն Smartavia-ի մի շարք չվերթեր: