ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ֆինլանդիայի ցամաքային զորքերը հայտնել են երկրի տարբեր հատվածներում, այդ թվում ռուսական սահմանի մոտ,օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը մի շարք զորավարժություններ անցկացնելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ցամաքային զորքերը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը կազմակերպում են տեղական պաշտպանության աշնանային վարժանքներ, որոնց կմասնակցեն զորակոչիկներ, պահեստազորայիններ, պաշտպանության ուժերի զինծառայողներ, ինչպես նաև պետական և գործարար շրջանակների զգալի թվով ներկայացուցիչներ»,- ասված է ցամաքային զորքերի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններին կմասնակցեն մոտ 3,2 հազար մարդ և շուրջ 500 միավոր տեխնիկա: Զորավարժությունների մի մասը տեղի կունենա Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու՝ արևելքում՝ Յոենսուում, Լիպերիում և Կոնտիոլախտիում, ինչպես նաև հյուսիսում՝ Ինարիում։
Պաշտպանության ուժերից բացի, զորավարժություններին կմասնակցեն անվտանգության մարմինները և տեղական և տարածաշրջանային մակարդակով այլ սուբյեկտներ, ինչպես, օրինակ, սահմանապահ ծառայությունը և ոստիկանությունը, նշվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշում ենն ֆիննական աղբյուրները, զորավարժությունները, ի թիվս այլ խնդիրների, կխաղարկեն կկենտրոնանան քաղաքացիական պաշտպանությունը և տարհանումը։