Մասկը հայտարարել է` Կադիրովին «Tesla Cybertruck» չի նվիրել

Իլոն Մասկ
«Tesla Cybertruck»–ը ժամանակակից ավտոշուկայի ամենայուրօրինակ պիկապն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին «Tesla Cybertruck» չի նվիրել։
Օգոստոսի 17-ին Կադիրովը հայտարարել էր, որ Մասկից «Cybertruck» էլեկտրական մեքենա է ստացել։ Նա փորձարկել էր մեքենան և ասել, որ այն կտրամադրի ռազմական հատուկ գործողության գոտում։ Կադիրովը նաև Մասկին հրավիրել էր Գրոզնի։
«Դուք իրո՞ք այնքան հիմար եք, որ մտածում եք, թե ռուսական գեներալին «Cybertruck» եմ նվիրել։ Սա հերթական օրինակն է, թե ինչպես են ավանդական լրատվամիջոցները ստում»,– գրել է Մասկը։
Նշենք, որ Tesla-ն ներկայացրել է Cybertruck-ի նախատիպը 2019 թվականի նոյեմբերին, իսկ նախնական պատվերները սկսել է ընդունել 2023 թվականի դեկտեմբերին:
Պուտինը պարգևատրել է Կադիրովի մորը