Ասուլիս. «Անտարկտիդան սկսվում է Սևանից»

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն
Sputnik
Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարզիկ Վիտալի Կոչնևը 2025 թվականին պատրաստվում է Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել՝ միայն ձեռքերի օգնությամբ Անտարկտիդայում մեկ կիլոմետր լողալով սառցե ջրի մեջ (զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում)։
Գինեսի ապագա ռեկորդակիրը «Անտարկտիդան սկսվում է Սևանից» կարգախոսի ներքո մեկ շաբաթով ժամանել է Հայաստան՝ մարզվելու Սևանա լճի սառը ջրերում։
Օգոստոսի 21-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լողորդ Վիտալի Կոչնևը և «Ռուսաստանի ռեկորդների գրքի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Սվիստունովը կպատմեն, թե ինչպես է մարզիկը պատրաստվելու բացառիկ էքստրեմալ ռեկորդ սահմանելուն, և ինչպես են գրանցվում Գինեսի ռեկորդներն ամբողջ աշխարհում:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։