Արմավիրի մարզում ավտոմեքենան բախվել է սյանը և այրվել. սրահում 2 դիակ է հայտնաբերվել

Արմավիրի մարզում ավտոմեքենան բախվել է սյանը և այրվել
Փրկարարներն 34–ամյա քաղաքացիների դիակները հայտնաբերել են հրդեհը մարելուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում այս գիշեր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 00։21-ին տեղեկություն է ստացել, որ նշված գյուղի մոտ ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ. Գ.` ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամարի սյանը և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։40-ին, մարվել՝ 00։49-ին։ Այրվել է ավտոմեքենան։ Սրահում հայտնաբերվել են վարորդի և ուղևոր Գ. Ս.-ի (ծնված 1990 թ․) դիերը։

Փրկարարները դիերը դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ։
Լոռիում 4 մեքենաներ են բախվել․ 77-ամյա վարորդը մահացել է