Անսարք աղբատարներից 4-ն արդեն շահագործվում են, բայց վարորդների խնդիրը մնում է. Կատվալյան

Աղբատար ավտոմեքենա
Ընդհանուր 8 շարժիչից 4-ը ձեռք են բերվել, իսկ մյուս 4-ի վերաբերյալ մատակարարը խնդրել է պայմանագիրը երկարացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության խափանված 8 աղբատարից 4-ի համար ձեռք բերված շարժիչներն արդեն տեղադրվել են, դրանք շահագործվում են, ամբողջությամբ աշխատում է նաև նոր գնված տեխնիկան, բայց վարորդների պակասը դեռ կա։ Այս մասին քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասաց ընկերության տնօրեն Սաշա Կատվալյանը։
«Մոտ 15 վարորդի թափուր հաստիք կա, որպեսզի աշխատանքները լիարժեք կատարվեն։ Բոլոր մեքենաները դուրս են գալիս տարածք։ Եթե մեքենաներից մեկը խափանվում է, ապա տվյալ վարչական շրջանում արագ փոխարինման կարիք է լինում։ Մենք փաստացի պահեստային մեքենայի կարիք չունենք, բայց պահեստային վարորդի կարիք կա»,– ընդգծեց Կատվալյանը։
Ինչ վերաբերում է խափանված մեքենաների մյուս 4 շարժիչներին, ապա նա հայտնեց, որ մատակարարները խնդրել են պայմանագիրը երկարաձգել, դրանք Հայաստանում կլինեն սեպտեմբերի սկզբին։
Հիշեցնենք` Կատվալյանը դեռ հուլիսին հայտարարել էր, որ ընկերությունում վարորդների կարիք կա, ու դա վերաբերում է և՛ գիշերային, և՛ ցերեկային հերթափոխում աշխատողներին։
«Գիքոր կդառնամ». տուրիստական մեքենաների վարորդները դժգոհ են, քաղաքապետարանը՝ անդրդվելի