ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Սահակյանը դարձավ Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Հայ շախմատիստը ամբողջ առաջնության ընթացքում մնաց անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր»,– ասված է հաղորդագրությունում:
Սոֆյա Բաղրամյանն էլ դարձավ Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։
Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Նշենք, որ արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունն անցկացվում է Պրահայում օգոստոսի 17-20-ը: