«Հայփոստի» շենքի 1–ին հարկի խանութների սեփականատերերն աղբամաններով փակել էին Սարյան փողոցը: «ՀայՓոստի» շենքը նախատեսվում է վերածել համաշխարհային առևտրային կենտրոնի։ Անհատ ձեռնարկատերերը կառավարությունից փախհատուցում են պահանջում տարածքն ու գործը կորցնելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռոման Վարդանյանն ասել է, որ գումարը պետք է բավարարի նոր բիզնես հիմնելուն։