Պետական երկօրյա այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի նախագահը հանդիպել է Ադրբեջանի պաշտոնակցի հետ։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կնպաստի Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորմանը այնքան, որքան կողմերը կցանկանան։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում, ընդ որում ՝ վերջին տարիներին, այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտություն է թելադրում։