Արևմտյան Նեղոսի տենդով հոսպիտալացված 20 հիվանդները վարակվել են Հայաստանում․ Սերգեյ Չախմախչյան

Sputnik
Արևմտյան Նեղոսի տենդը հասել է նաև Հայաստան։ Վիրուսային հիվանդությունը, որն առավելապես տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում՝ սուր վիրուսային հիվանդություն է, որը փոխանցում են մոծակները:
Գլոբալ տաքացման և տուրիզմի զարգացման պատճառով վիրուսը Նեղոսի ափերից հասել է նույնիսկ Ֆինլանդիա, որը վարակակիր մոծակների տարածման ամենահյուսիսային կետն է, առայժմ։
Վարակվածների 70-80 տոկոսի մոտ ախտանշաններ չեն լինում, բայց տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց օրգանիզմում վիրուսը կարող է անդառնալի հետևանքներ թողնել և նույնիսկ մահվան հասցել։
Հայաստանում արդեն արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան մեկ դեպք։ Այն մասին, թե ինչով է վտանգավոր հիվանդությունը, ինչպես է տարածվում և ինչպես պաշտպանվել պատմել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Սերգեյ Չախմախչյանը։