Ոլորտներ կան, որ ՊԵԿ-ը կործանել է․ Վահրամ Միրաքյան

Sputnik
Անցած շաբաթ «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը հանդես եկավ ՊԵԿ-բիզնես հարաբերություններին նվիրված հրապարակումների շարքով։ Գործարարը, մասնավորապես, մեղադրեց պետեկամուտների կոմիտեին հարկային տեռորի և հակատնտեսական կոշտ քաղաքականություն վարելու մեջ։
Առանձին ուշադրություն հրավիրեց օրենսդրական առաջարկին, որի հետևանքով, ըստ Վահրամ Միրաքյանի՝ ամեն տարի մոտ հազար գործարար կարող է հայտնվել բանտում, իսկ դա նշանակում է խաչ քաշել բիզնեսի վրա։ Խոսքը քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի մասին է, որը 4-8 տարվա ազատազրկմամբ է սպառնում 10 միլիոն դրամ և ավելի խախտման դեպքում, նույնիսկ եթե գործարարը վճարում է հայտնաբերված խախտման գումարը։
Միրաքյանի խոսքով՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելը ՊԵԿ-ը անկանխատեսելի է դարձրել, քանի որ ամեն րոպե գործարարին կարող են կալանավորել, և շատերն արդեն մտածում են ներդրում անել երկրից դուրս։
Վահրամ Միրաքյանին պատասխանեց ՊԵԿ նախագահը։ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ դժգոհողը ոչ թե «Մանթաշյանց» միության անդամներն են, այլ միության նախագահը և «շանտաժ» որակեց Միրաքյանի հայտարարությունները։
Վահրամ Միրաքյանը Հայաստանում չէր․ նա կիրակի, շատ կարճ ժամանակով եկավ Երևան և հարցազրույց տվեց Sputnik Արմենիային։