ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության՝ Պուտինի Ադրբեջան պետական այցի նախօրեին տարածված նյութում։
«Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ ՌԴ նախագահի` Բաքու պետական այցի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավար Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ի թիվս այլ հարվցերի կքննարկեն նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման։
Այցի շրջանակում նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ինչպես նաև ստորագրել միջկառավարական փաստաթղթեր։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Բաքու, որտեղ բանակցություններ կվարի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ։