Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Սվիրիդոնովկա բնակավայրը․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել ուկրաինական զինված կազմավորումները ջախջախելու և հետ մղելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվիրիդոնովկա բնակավայրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվիրիդոնովկա բնակավայրը», - նշված է Ռուսաստանի ՊՆ ամփոփագրում:
Բացի այդ, ռուսական զինված ստորաբաժանումները ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի 47-րդ, 151-րդ մեքենայացված, 68-րդ եգերական բրիգադներին, 111-րդ տարածքային պաշտպանության բրիգադի և ազգային գվարդիայի 15-րդ բրիգադի կազմավորումներին Վոզդվիժենկա, Կալինովո, Բիրդիեգո, Նովոէկոնոմիչեսկի և Դոլինովկա շրջաններում։ Ռուս զինվորականները նաև հետ են մղել Ուկրաինայի ազգային ոստիկանության «Լյուտ» գրոհային բրիգադի ստորաբաժանման երկու հակագրոհները: