Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Բելգորոդի մարզի Նովայա Տավոլժանկա գյուղի գնդակոծության հետևանքով 2 կին է վիրավորվել

ՌԴ Բելգորոդի մարզի Նովայա Տավոլժանկա գյուղ հերթական գնդակոծությունից հետո. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինսկի քաղաքային ավանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծությունների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ՌԴ Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղի գնդակոծության հետևանքով երկու կին է վիրավորվել, հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինսկի քաղաքային ավանի Նովայա Տավոլժանկա գյուղը հայտնվել է ուկրաինական զինված ուժերի կրակոցների տակ, 2 կին է վիրավորվել։ Նրանցից մեկը հրաժարվել է հոսպիտալացումից։ Երկրորդ տուժածը՝ պարանոցի բեկորային վնասվածքով, շտապօգնությամբ տեղափոխվել է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց», - նշել է Գլադկովը Telegram-ի ալիքում։
Նահանգապետը հավելել է, որ հարձակման հետևանքով երեք տներ տարբեր վնասներ են կրել՝ կոտրվել են ապակիներ, տանիքներ և ճակատներ։
Բելգորոդի մարզի Շեբեկինսկի քաղաքային շրջանը սահմանակից է Ուկրաինայի Խարկովի մարզին և գրեթե ամեն օր ենթարկվում է գնդակոծությունների։ Շեբեկինո քաղաքը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտավորապես 4 կիլոմետր հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գրոհում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Գիշերը ՌԴ մարզերի երկնքում ոչնչացվել է ուկրաինական 5 ԱԹՍ. ՌԴ ՊՆ