Մակրոնը կարող է Ֆրանսիայի նոր վարչապետ նշանակել. ԶԼՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. Արխիվային լուսանկար
Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր վարչապետի ընտրության համար ժամանակ կպահանջվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է նոր վարչապետ նշանակել մինչև օգոստոսի 28-ը: Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։
«Նախագահը նոր վարչապետ կնշանակի մինչև օգոստոսի 28-ը։ Էմանուել Մակրոնը կարող է իր ետ բերել պաշտոնաթող նախարարներին նոր թիմի ձևավորման ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրություններում ոչ մի քաղաքական ուժ չի հասել մեծամասնության նոր կառավարություն ձևավորելու համար։
Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը՝ նշելով, որ կառավարությունը կշարունակի զբաղվել ընթացիկ հարցերով, հավանաբար մինչև Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ավարտը: Նա նշել է, որ նոր վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման համար ժամանակ կպահանջվի: Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Պարալիմպիկ խաղերն այնտեղ կանցկացվեն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:
Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին Հայաստան կայցելի․ «Ժողովուրդ»